Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

CNN-ի հաղորդավարուհին ուղիղ եթերում նեղն է գցել Մամեդյարովին

CNN-ի հաղորդավարուհին ուղիղ եթերում նեղն է գցել Մամեդյարովին
05.04.2016 | 01:44

CNN-ի հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը ուղիղ եթերում «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ տհաճ հարցադրումներ անելով: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բախումներին՝ նա Ադրբեջանին անուղղակի մեղադրել է նախահարձակ լինելու մեջ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1994-ից սկսած «իր գլխի տերն է եղել», ինչու՞ հարձակվել հիմա»։ Մամեդյարովը փոխել է թեման և մեղադրել է Հայաստանին: Բեկի Անդերսոնը հարցրել է Ալիևների ընտանիքի օֆշորային սկանդալի մասին՝ ի՞նչ կասի Մամեդյարովը Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի և նրանց դուստրերի՝ օֆշորային կազմակերպություններում մասնաբաժիների մասին, Մամեդյարովն ասել է, որ տեղեկություն չունի: Ի պատասխան հաղորդավարուհին արձագանքել է. «Դա էլ է պատասխան»։

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ